ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
թարմացված է առ 03/01/2024թ.
Հարգելի հաճախորդներ, տեղեկացնում ենք, որ տեխնիկական խնդիրների պատճառով, 28․02․2020-ին հաճախորդների սպասարկումը ավարտվելու է 16:00: Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառած անհարմարության համար:
թարմացված է առ 03/01/2024թ.
Հարգելի հաճախորդներ, տեղեկացնում ենք, որ տեխնիկական խնդիրների պատճառով, 28․02․2020-ին հաճախորդների սպասարկումը ավարտվելու է 16:00: Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառած անհարմարության համար:
թարմացված է առ 03/01/2024թ.
թարմացված է առ 22/01/2020թ.
2019թ․ դեկտեմբերի 20-ին հաջողությամբ ավարտվել է «British Standards Institution» վկայագրման մարմնի կողմից «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգը ISO/IEC 27001:2013 ստանդարտին համապատասխանության վկայագրման աուդիտը: Իսկ սույն թվականի հունվարի 16-ին «British Standards Institution» հավաստագրող կազմակերպության կողմից տրվել է ISO/IEC 27001:2013 ստանդարտին համապատասխանության հավաստագիրը:
«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ն առաջնորդվում է միջազգային լավագույն փորձով և տեղեկատվական անվտանգության պահանջների կիրառումն ու բարելավումը համարում է իր գործունեության կարևորագույն պայմաններից մեկը։
թարմացված է առ 03/01/2024թ.
«ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ» ՓԲԸ–Ի 2019 ԹՎԱԿԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՈՒԴԻՏԻ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ` «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի 2019 թվականի ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելու նպատակով աուդիտորական ընկերություն ընտրելու համար:
Մրցութային առաջարկությունը պետք է պարունակի մեկ տարվա համագործակցության ծրագիր:
Մրցույթին մասնակցելու հրավերը հրապարակված է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ ինտերնետային կայքում:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ:
«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ
ՀՀ, ք.Երևան, 0010, Խորենացի 15, 9-րդ հարկ, հեռախոս` 52-24-07
Էլ-փոստ: info@acra.am
Ինտերնետային կայք: www.acra.am
ՀՐԱՎԵՐ
«ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ» ՓԲԸ–Ի ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍՏՈՒԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ
«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ` «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելու նպատակով:
Մրցութային առաջարկները բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին պետք է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ ներկայացվեն մինչև 2019թ. հոկտեմբերի 30-ը, ժամը 17:00` կնքված ծրարներով:
Մրցույթը կկայանա «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ում, ՀՀ, ք.Երևան, 0010, Խորենացի 15, 9-րդ հարկ հասցեում:
Մրցույթի հայտի առաջին ծրարի վրա կատարվում են հետևյալ գրառումները.
Մրցույթի հայտի առաջին ծրարով ներկայացվում են միայն մրցույթի մասնակցի կողմից առաջարկվող աուդիտի ծառայությունների գինը:
Մրցույթի հայտի երկրորդ ծրարի վրա կատարվում են հետևյալ գրառումները.
Մրցույթի հայտի երկրորդ ծրարով ներկայացվում են ծանուցմամբ պահանջվող բոլոր տեխնիկական առաջարկները, տեղեկությունները և փաստաթղթերը (բացի գնային առաջարկից բոլոր այլ էական պայմանները և տեղեկությունները, այդ թվում` աուդիտի ընդգրկման բնագավառները, աուդիտի իրականացման ժամկետները, աուդիտին մասնակցող աշխատանքային խմբի անդամների կողմից ծախսվող օրերի և ժամերի քանակը:
Մրցույթի հայտն անհրաժեշտ է ներկայացնել առձեռն կամ փոստային ծառայության միջոցով` պատվիրված նամակով: Ներկայացված մրցույթի հայտերն ընդունվում են «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի գրասենյակում:
Հաղթողին որոշում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի Տնօրենների խորհուրդը` մասնակիցներից լավագույն պայմաններ ներկայացրած կազմակերպությունների ցանկից:
Հաղթող ճանաչված աուդիտորական ընկերության հետ պայմանագիրը կկնքվի մինչև 2019թ. դեկտեմբերի 30-ը:
թարմացված է առ 03/01/2024թ.
2019թ. հոկտեմբերի 18-ին հեռակա (հարցման) կարգով գումարվելու է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ Բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով:
թարմացված է առ 03/01/2024թ.
Ուզբեկստանի կենտրոնական բանկի և առևտրային բանկերի ներկայացուցիչների պատվիրակությունը ՈՒԿԲ նախագահի տեղակալ Բոտիր Զախիդովի գլխավորությամբ սեպտեմբերի 24-ից 27-ը ՀՀ ԿԲ կատարած այցի շրջանակներում այցելել է նաև ԱՔՌԱ վարկային բյուրո:
Հանդիպման ընթացքում ԱՔՌԱ վարկային բյուրոյի գործադիր տնօրեն Աշոտ Գաբրիելյանը ներկայացրել է կազմակերպության կողմից վարկային տեղեկատվության հավաքագրման, վարկային պատմությունների ձևավորման և վարկային զեկույցների տրամադրման ընդհանուր սկզբունքները: Քննարկվել են վարկային բյուրոյի գործունեության առանձնահատկությունների, ինչպես նաև այս ոլորտում երկու երկրների միջև փորձի և գիտելիքների փոխանակման հնարավորությունների վերաբերյալ հարցեր:
թարմացված է առ 03/01/2024թ.
Հարգելի՛ Քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների հետ համատեղ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել բարելավել մանր վարկեր ունեցող ֆիզիկական անձանց վարկային պատմությունները։ Հաշվի առնելով հնչեցված առաջարկները՝ «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի Տնօրենների խորհրդի կողմից կայացվել է որոշում, որի համաձայն՝ սկսած 2018 թվականի հուլիսի 1-ից ֆիզիկական անձ հանդիսացող վարկառուների, վերջիններիս համավարկառուների և երաշխավորների վերաբերյալ տրամադրվող վարկային զեկույցներում չեն ներառվելու մինչև 2018 թվականի մայիսի 1-ը ներառյալ ժամկետանց դարձած և/կամ դասակարգված այն վարկերի մասին տեղեկատվությունը, որոնց պայմանագրային մայր գումարը (պայմանագրի կնքման պահին) չի գերազանցում 50.000 ՀՀ դրամը *:
Միաժամանակ նշենք, որ սա մեկանգամյա գործընթաց է և չի վերաբերելու նշված ժամանակահատվածից հետո խնդրահարույց դարձած վարկերին:
Oրինակ՝ եթե ֆիզիկական անձին 02.09.2017թ.-ին տրամադրվել է վարկ, որի պայմանագրով սահմանված մայր գումարը 43.000 ՀՀ դրամի չափ է և 31.01.2018թ.-ին վարկը դասակարգվել է, ապա 2018թ.-ի հուլիսի 01-ից այն այլևս չի արտացոլվի վարկային զեկույցում:
* Արտարժույթով տրամադրված վարկերի դեպքում՝ 50.000 ՀՀ դրամին համարժեք արտարժույթը,որը հաշվարկված է 2018 թվականի ապրիլի 30-ի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով
թարմացված է առ 03/01/2024թ.
Տեղեկացնում ենք, որ «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը գումարվելու է 2018 թվականի հունիսի 28-ին:
թարմացված է առ 03/01/2024թ.
Հարգելի հաճախորդներ,
Տեղեկացնում ենք, որ 2017 թվականի նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ Բաժնետերերի արտահերթ հեռակա ընդհանուր ժողովը:
թարմացված է առ 03/01/2024թ.
Հարգելի հաճախորդներ,
Տեղեկացնում ենք, որ «ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ» ՓԲԸ հայտարարում է մրցույթ՝ Ծրագրավորող/Ավագ ծրագրավորող թափուր աշխատատեղի համար:
Թափուր աշխատատեղեր
Պաշտոն՝ Ծրագրավորող/ Ավագ ծրագրավորող
Աշխատանքային ժամեր՝ 9:00-18:00
Աշխատատեղի նկարագիր՝
Անհրաժեշտ որակավորում՝
Հմտություններ`
Անհրաժեշտ փաստաթղթեր` Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն համառոտ ինքնակենսագրություն (ցանկալի է նկարով) info@acra.am էլ. Հասցեով` նամակի առարկայի դաշտում նշելով “Programmer “
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք: |
Վերջնաժամկետ՝ 05.05.2017թ:
թարմացված է առ 03/01/2024թ.
Հարգելի հաճախորդներ,
Տեղեկացնում ենք, որ «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը տեղի է ունեցել 2017թ. ապրիլի 20-ին, ժամը 17։00-ին, ՀՀ Կենտրոնական բանկի վարչական շենքում` ՀՀ, ք.Երևան, Վազգեն Սարգսյան 6 հասցեում: