ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ» ՓԲԸ-Ի ԵՐԿՈՒ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ (ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ) ԲԱՐՁՐ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ԵՎ ՆԵՐԴՐՄԱՆ ՈՒ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ (ՏԵՆԴԵՐԻ) ՄԱՍԻՆ
«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ` «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի երկու տվյալների կենտրոնների միջև (հիմնական և պահուստային) բարձր հասանելիության և անվտանգության համակարգերի ներդրման կապակցությամբ համապատասխան սարքավորումներ, ծրագրային ապահովում և ներդրման ու ինտեգրման մասնագիտացված ծառայությունների ձեռքբերման նպատակով մատակարար (ծառայություններ մատուցող) ընտրելու համար:
- Մրցութային հայտերը (ներառյալ՝ հայտով ներկայացվող տեղեկությունները և փաստաթղթերը) անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ հասցեով` ՀՀ, ք. Երևան, 0010, Խորենացի 15, 9-րդ հարկ, «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ
- Մրցութային հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2026թ. հոկտեմբերի 07-ը,
- Մրցութային հայտերը բացվում են «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ գլխամասային գրասենյակում՝ ՀՀ, ք․ Երևան, Խորենացի 15 շենք, 9-րդ հարկ հասցեում, 08.10.2026թ-ին ժամը 15:00-ին:
Մրցույթին մասնակցելու հրավերը հրապարակված է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ ինտերնետային կայքում (www.acra.am), հրավերը՝ կից:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ:
«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ
ՀՀ, ք.Երևան, 0010, Խորենացի 15, 9-րդ հարկ, հեռախոս` (010) 52-24-67
Էլ-փոստ` info@acra.am
