թարմացված է առ 23/09/2026թ.

Առցանց եղանակով վարկային պատմության ստացման քայլերը

Ֆիզիկական անձանց համար․

«ԻՄ ԱՔՌԱ» հարթակում կարող եք գրանցվել երկու եղանակով՝ փաստաթղթի սկանավորմամբ և դեմքի նույնականացմամբ կամ imID-ով։ Ընտրեք Ձեզ հարմար տարբերակը։

Գրանցում փաստաթղթի և դեմքի նույնականացմամբ.

  • Սեղմեք «Գրանցվել» կոճակը։
  • Մուտքագրեք Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն և հաստատեք պայմանների ընդունումը։
  • Էլեկտրոնային փոստով ստացված մեկանգամյա կոդը մուտքագրեք համապատասխան դաշտում։
  • Հետևելով էկրանին ցուցադրվող հրահանգներին՝ սկանավորեք Ձեր անձը հաստատող փաստաթուղթը և անցեք դեմքի նույնականացման փուլը։
  • Գրանցման հայտի ստուգումից հետո էլեկտրոնային փոստով կստանաք նույնականացման հաստատման կամ մերժման մասին ծանուցում։
  • Հաստատման դեպքում անցեք ծանուցման մեջ նշված հղմամբ, սահմանեք գաղտնաբառ և մուտք գործեք «ԻՄ ԱՔՌԱ» անձնական օգտահաշիվ։
  • Նույնականացման մերժման դեպքում կարող եք կրկին փորձել գրանցվել կամ կապ հաստատել ԱՔՌԱ-ի աջակցության թիմի հետ։

Կարևոր է․ նույնականացումն անցնելու համար օգտագործել վավեր անձը հաստատող փաստաթուղթ և համոզվել, որ Ձեր սարքի տեսախցիկը հասանելի է։

Գրանցում imID-ով.

Այս տարբերակը նախատեսված է այն օգտատերերի համար, ովքեր արդեն ունեն իրենց հեռախոսահամարին ակտիվացված imID։

  • Սեղմեք «Գրանցվել imID-ով» կոճակը։
  • Մուտքագրեք imID-ին կցված Ձեր հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն։
  • Ձեր հեռախոսի էկրանին կհայտնվի թվային ստեղնաշար։ Մուտքագրեք imID-ի համար սահմանած PIN կոդը՝ Ձեր ինքնությունը հաստատելու համար։
  • Էլեկտրոնային փոստի հասցեն հաստատելու համար Ձեր էլ․ փոստին կուղարկվի մեկանգամյա կոդ։ Մուտքագրեք այն համապատասխան դաշտում։
  • Հաստատումից հետո անցեք էլ․ փոստին ստացված ծանուցման մեջ նշված հղմամբ, սահմանեք գաղտնաբառ։

Հետագայում «ԻՄ ԱՔՌԱ» անձնական օգտահաշիվ կարող եք մուտք գործել՝ ընտրելով «Մուտք imID-ով» տարբերակը, ինչպես նաև հասանելի կլինի էլեկտրոնային փոստի և գաղտնաբառի միջոցով օգտահաշիվ մուտք լինելու հնարավորությունը։

Իրավաբանական անձանց համար․

  1. Մուտք գործելով acra.am կայք՝ սեղմել «Հաճախորդներին/ Առևտրային վարկային­ զեկույց» դաշտը,
  2. Ներբեռնել վարկային զեկույց ստանալու դիմումի ձևը wordoc ,
  3. Լրացնել դիմումի բոլոր դաշտերը, ստորագրել և կնքել (կնիքի առկայության դեպքում),
  4. help@acra.am էլեկտրոնային հասցեին ուղարկել ստորև նշված փաստաթղթերը՝
    • Լրացված դիմումի սկանավորված տարբերակը,
    • Պետական ռեգիստրի գրանցման վկայականի սկանավորված տարբերակը՝ բոլոր ներդիրներով, կամ պետական միասնական գրանցամատյանից քաղվածք,
    • Սուբյեկտի գործադիր մարմնի ղեկավարի անձնագրի կամ նույնականացման քարտի սկանավորված տարբերակը,
    • Սուբյեկտի գործադիր մարմնի ղեկավարի փոխարեն այլ անձի ներկայանալու դեպքում` լիազորագրի սկանավորված տարբերակը և լիազորված անձի անձնագրի և գործադիր մարմնի ղեկավարի անձնագրի սկանավորված տարբերակները,
  1. Տրամադրել «Viber» հավելվածում գրանցված Ձեր բջջային հեռախոսահամարը,
  2. Վերոգրյալ գործողությունները կատարելուց հետո կիրականացնենք նույնականացում «Viber» հավելվածի տեսազանգի և տեսաձայնագրման միջոցով և կուղարկենք վարկային զեկույցը Ձեր էլեկտրոնային հասցեին։