թարմացված է առ 27/09/2023թ.
Պատմության ստացման կարգը ԱՌՑԱՆՑ՝ վեբկայքից
Առցանց եղանակով վարկային պատմության ստացման քայլերը
Ֆիզիկական անձինք առցանց տարբերակով վարկային զեկույց ստանալու համար պետք է կատարեն հետևյալ քայլերը.
- Մուտք գործելով www.acra.am կայք՝ սեղմել «Ֆիզիկական անձ հաճախորդների մուտք» դաշտը,
- Սեղմել «Գրանցվել» դաշտը,
- Լրացնել պահանջված տեղեկատվությունը և հաստատել պայմաններին ծանոթացման կետը,
- Մուտքային տվյալներում լրացված էլեկտրոնային հասցեին ստացված հաղորդագրությամբ ուղարկված հղման միջոցով ակտիվացնել օգտահաշիվը,
- Նկարել կամ սկանավորել անձնագրի 2-րդ-3-րդ էջերը և սոցիալական քարտը (կամ նույնականացման քարտը՝ երկու կողմից) և «Viber» հավելվածի միջոցով ուղարկել +374 95 522 467 հեռախոսահամարին։
Վերոգրյալ գործողությունները կատարելուց հետո «Viber» հավելվածի տեսազանգի միջոցով կզանգահարենք, կտեսաձայնագրենք և կնույնականացնենք Ձեր օգտահաշիվը ։
Իրավաբանական անձինք առցանց տարբերակով վարկային զեկույց ստանալու համար պետք է կատարեն հետևյալ քայլերը
- Մուտք գործելով www.acra.am կայք՝ սեղմել ««Բնակչության համար/ Առևտրային վարկային զեկույց» դաշտը,
- Ներբեռնել վարկային զեկույց ստանալու դիմումի ձևը,
- Լրացնել դիմումում առկա բոլոր դաշտերը, ստորագրել և կնքել (կնիքի առկայության դեպքում),
- help@acra.am էլեկտրոնային հասցեին ուղարկել ստորև նշված փաստաթղթերը՝
- Լրացված դիմումի սկանավորված տարբերակը,
- Պետական ռեգիստրի գրանցման վկայականի սկանավորված տարբերակը՝ բոլոր ներդիրներով, կամ պետական միասնական գրանցամատյանից քաղվածք,
- Սուբյեկտի գործադիր մարմնի ղեկավարի անձնագրի կամ նույնականացման քարտի սկանավորված տարբերակը։
- Տրամադրել բջջային հեռախոսահամար «Viber» հավելվածի հնարավորությամբ։