թարմացված է առ 29/08/2023թ.

SMS զեկույց

SMS զեկույց ծառայությունը նախատեսված է ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների համար։ Այն հնարավորություն տալիս կարճ հաղորդագրությունների միջոցով, արագ և մատչելի կերպով ստանալ վարկային պարտավորությունների վերաբերյալ ամփոփ տվյալներ։

Ծառայության միջոցով հնարավոր է ստանալ տվյալ պահին Ձեր վարկային պատմության հետևյալ դաշտերի մասին տեղեկատվություն.

  • գործող վարկերի քանակ
  • մարված վարկերի քանակ
  • ժամկետանց գումարի մնացորդ
  • փաստացի մայր գումարի մնացորդ
  • ընդհանուր (գործող/մարված) վարկերի քանակ

Դուք կարող եք նաև ստանալ տվյալ պահին Ձեր վարկային ռիսկի թվային գնահատականը (սքոր).

  • ԱՔՌԱ նկարագրող սքոր
  • ԱՔՌԱ կանխատեսող սքոր

Տիպային օրինակ

Դուք կարող եք ցանկացած պահին տեղեկանալ սեփական ֆինանսական պարտավորությունների մասին՝ խնայելով Ձեր գումարն ու ժամանակը։
Ծառայությունից օգտվելու համար, պետք է ունենալ նույնականացված էջ ԻՄ ԱՔՌԱ անձնական գրասենյակում, որտեղ հասանելի են հաղորդագրությունների ստացման համար անհրաժեշտ նույնականացուցիչները՝ «PIN» կոդերը։
Ձեր նախընտրելի տեղեկատվությունը ստանալու համար անհրաժեշտ է անձնական էջում գրանցված հեռախոսահամարից ուղարկել համապատասխան «PIN» կոդը 5150 կարճ համարին։

Ծառայության 1 «SMS»-ի արժեքը կազմում է 100 ՀՀ դրամ։

Եթե դեռ չունեք անձնական էջ ԻՄ ԱՔՌԱ գրասենյակում, ապա գրանցվելու համար անցեք այս հղումով։