15/05/14, ԱՔՌԱ լրատվական ծառայություն

թարմացված է առ 03/01/2024թ.

Նորություններ 

«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը գումարվել է 2014թ. հունիսի 27-ին, ժամը 15.00-ին ՀՀ Կենտրոնական բանկի վարչական շենքում` ՀՀ, ք.Երեւան, Վազգեն Սարգսյան 6 հասցեում:

24/12/12, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

թարմացված է առ 03/01/2024թ.

certificate2013
2012թ. հոկտեմբեր 18-ին հաջողությամբ ավարտվել է «Bureau Veritas Certification» վկայագրման մարմնի կողմից «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգը ISO/IEC 27001:2005 ստանդարտին համապատասխանության վկայագրման աուդիտը:
Աուդիտորական խումբն արձանագրել է, որ ներդրման ընթացքում կատարված աշխատանքի արդյունքում «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգը լիովին համապատասխանեցվել է ստանդարտի պահանջներին:
Տեղեկատվական անվտանգության գործընթացների մեծ մասը որակավորվել է որպես «լավագույն փորձ»:
2012թ. հոկտեմբերի 26-ին «Bureau Veritas Certification» հավաստագրող կազմակերպությունը պաշտոնապես հայտարարել է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ ISO/IEC 27001:2005 ստանդարտով հավաստագրելու մասին, իսկ նոյեմբերի 2-ին վերջինիս կողմից թողարկվել է ISO/IEC 27001:2005 ստանդարտին համապատասխանության հավաստագիրը:
Միջազգայնորեն ճանաչում ունեցող այս ստանդարտի ներդրումը վկայում է տեղեկատվական անվտանգության հստակ քաղաքականության և պահանջներին «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ հավատարմության մասին: